Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էշի ճակատը շատերն են պաչել, և դա դարձել է սև էջ հայոց պատմության մեջ

Էշի ճակատը շատերն են պաչել, և դա դարձել է սև էջ հայոց պատմության մեջ
30.04.2025 | 19:01

Բացատրում եմ, թե ինչու է գրառումներիս շարքը կոչվում ՆԻԿՈԼԻՆ ԲԵՐՈՂՆԵՐԸ: Հիշեցնեմ, որ 2018-ին Նիկոլին սատարել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Մեկը ջուր է բերել, մեկը «դուխով» մայկա է հագել, մեկը իր աջակիցներին ուղարկել հրապարակ և այլն: Սակայն պետք չէ մոռանալ, որ դրան ընտրել է նաև 670 000 մարդ, բազմաթիվները մասնակցել են փողոց փակելու և այլ գործողությունների, փողոցից տուն չէին գնում: Ամեն մեկը իր չափով նիկոլ բերող է: Օրինակը ինձ վրա բերեմ. եթե ես դրան ընտրած լինեի, ինքս ինձ չէի ների, որ իմ սխալ ընտրության պատճառով Արցախ կորցրեցինք, հազարավոր տղերքի կորցրեցինք, երկիրը հայտնվեց կործանման եզրին: Ես շատերի պես հեշտությամբ չէի ասի՝ ա դե սխալվել եմ, ու ինձ պահեի, կարծես թե ոչինչ չի եղել: Յուրաքանչյուր նիկոլին սատարած պետք է իմանա, որ ինքն էլ իր չափով է մասնակցել այս աղետին: Պետք է իմանա, որ ինքը նիկոլ բերող է, բերողներից մեկն է: Կան մարդիկ, որոնք գիտակցել են իրենց ահավոր սխալը, ներողություն են խնդրել և շատ ծանր են տանում, որ իրենց սխալի հետևանքներն այսքան ողբերգական եղան: Նրանցից ոմանք նաև ցանկացել են շտկել իրենց սխալը: Այդպիսի մարդիկ քիչ են, մնացածին պարբերաբար հիշեցնելու եմ, որ իրենք նիկոլ բերող են: Այո, էշի ճակատը շատերն են համբուրել, և դա դարձել է սև էջ հայոց պատմության մեջ:

Աբգար Քոթանջյան

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ